Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ՊՆ Վայքի գնդի հրամանատարությունը և Վայքի քաղաքապետարանը ս/թ սեպտեմբերի 21-ին Վայք քաղաքում կազմակերպում են հոբելյանական միջոցառում, նվիրված՝ ՀՀ Անկախության 30-ամյակին:
Միջոցառումը հանդիսանում է մեր երդումն ուղղված երկրի անկախությունը և ազատությունը կերտողներին, այն է՝ երբեք չհանձնվել և միշտ բարձր պահել մեր երկրի անունն ու նրանց սխրանքը:
Միջոցառումն ուղեկցվելու է զոհված զինծառայողների հուշահամալիրում ծաղիկների խոնարհումով և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ:
Միջոցառման վայրը՝ Վայքի քաղաքապետարանի շենքին հարող հրապարակ:
Սկիզբը՝ 11:00: