«Կանաչապատման» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։30-ը, բույսերի բուժման աշխատանքներ կիրականացվեն Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված) եւ Իսահակյան փողոցներում։
«Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։