Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվել

Այսօր` ժամը 13։41-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ուլուբաբյան 76 հասցեի հարակից տարածքում (Կոբրա բարձունք) բռնկված հրդեհի մասին։

Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու նպատակով, կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Հրշեջները ձեռքի և փրկարարական միջոցներով ժամը 14։51-ին մարել են կրակը, լիամարել` 17։17-ին։

Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 2 հա չոր խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։

Ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել