Արգավանդ-Շիրակ կամրջի շինարարությունն ավարտական փուլում է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Երևանի 4-րդ խոշոր կամուրջն արևմտյան օղակաձև ճանապարհի ամենապատասխանատու կառույցն է: Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է. տեղադրվում է կամրջի վերջին հենարանը»,- ասված է հայտարարության մեջ: