Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ Միջազգային դատարան` Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների հիմքով, այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության ասել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։

Ինչպես նշված է ՄԱԿ-ի Կանոնադրության 93-րդ հոդվածում, ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 անդամ պետությունները ինքնաբերաբար հանդիսանում են դատարանի Ստատուտի անդամներ։ Համաձայն 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ՄԱԿ-ի ոչ անդամ երկրները նույնպես կարող են Ստատուտի անդամ դառնալ։

Դառնալով դատարանի ստատուտի անդամ՝ պետությունը իրավունք է ձեռք բերում մասնակցել գործի քննությանը դատարանում։ Սակայն լինելով դատարանի ստատուտի անդամ դատարանը ինքնաբերաբար կողմերի վեճերը լուծելու իրավասությամբ չի օժտվում։ Իրավասության հարցը դիտարկվում է երեք տեսակի գործերում` վիճահարույց հարցեր, հատուկ իրավասություն և խորհրդատվական եզրակացություններ։

Գործերը քննելիս դատարանը առաջնորդվում է միջազգային իրավունքով, ինչպես նշվում է Դատարանի ստատուտի 38-րդ հոդվածում, որում ասվում է, որ որոշում կայացնելիս դատարանը պետք է առաջնորդվի միջազգային կոնվենցիաներով, միջազգային սովորույթով և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Սա վերաբերում է նաև ակադեմիական աշխատություններին (հանրային իրավունքի հարցերով առավել որակյալ մասնագետների դոկտրիններ) և դատական վճիռներին, որոնք օգնության են հասնում օրենքի մեկնաբանության ժամանակ, չնայած որ դատարանը պաշտոնապես պարտավորություն չունի սահմանափակվել նախկինում կայացրած իր որոշումներով՝ ըստ stare decisis-ի դոկտրինի։ 59-րդ հոդվածը հստակեցնում է, որ նախադեպային կամ stare decisis ընդհանուր իրավունքի հասկացությունների վրա դատարանի որոշումները չեն ազդում։ Նրանք պարտադիր են միայն տվյալ գործում ներառված կողմերի համար։ 38-րդ հոդվածով Դատարանը կարող է վերանայել իր նախկին որոշումները։

Եթե կողմերը գալիս են համաձայնության, նրանք կարող են նաև ազատություն տալ դատարանին ընդունել ex aequo et bono (համաձայն հավասարության և խղճի կամ համաձայն բարու և արդարության) որոշումներ, ինչը ազատություն է տալիս դատարանին ընդունել այնպիսի որոշում, որը արդար է տվյալ իրավիճակում։ Դատարանի պատմության ընթացքում այս կետը դեռ չի կիրառվել։ Մինչ օրս այս դատարանում քննվել է մոտ 130 գործ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ. Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել