7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՎԵՐՋԱՊԵՍ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը մուտք եղավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ) Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CEDR)։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջն էլ գրում է․
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը»: