Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել իր առաքելության շրջանակներում:

Մհեր Գրիգորյանը ՄԹ դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները:

Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետի հետ քննարկել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության հարթակի աշխատանքներին, Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին և տարածաշրջանային զարգացումներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել