Զգուշացնում ենք, որ Ամուլսարին ու Ջերմուկին մոտ եկող ցանկացած հանքահեն արժանանալու է նույն բախտին, ինչ Լիդիանը․ ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է․

«ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ

Հիմա էլ լուրեր են պտտվում, որ Չինաստանի ինչ-որ ընկերություն է մտմտում Լիդիանի հետ գործարք կնքել և ձեռք բերել Ամուլսարի հետ կապված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ երեք ամիս առաջ էլ ռուսական ծագման Highland Gold Mining օֆշորային ընկերությունն էր ցանկանում անել նույն բանը (այդ մասին մեր հայտարարությունը կարդացեք այստեղ՝ https://bit.ly/3hBlkuw

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՄՈՒԼՍԱՐԻՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԿԻՆ ՄՈՏ ԵԿՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՆՔԱՀԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ Է ՆՈՒՅՆ ԲԱԽՏԻՆ, ԻՆՉ ԼԻԴԻԱՆԸ։

Ողողե՛ք սոցիալական ցանցերը և ցու՛յց տվեք այս դիրքորոշումը հերթական հանքակերներին՝ կիսվելով նկարով և/կամ այլ հնարավոր տարբերակներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել