Մեղրիի համայնքապետարանը հայտնում է․
«ԿԱՐԵՎՈՐ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Մեղրիի Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել:
Ակնկալում ենք ձեր աջակցությունն ու օգնությունը: Ովքեր ունեն ամենագնաց բարձր մեքենաներ 17.09.2021-ին ժամը 03:00-ին (գիշերը) կրակը չեզոքացնելու համապատասխան պարագաներով լինեն Մեղրի և Ագարակ քաղաքների հրապարակներում:
Առավել մանրամասն տեղեկության համար զանգահարել +37498997966 հեռախոսահամարին»: