ՀԱՊԿ խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Այս մասին ասված է Դուշանբեում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպության ընդունած հռչակագրում։ Նշվում է, որ նստաշրջանը տեղի կունենա Երևանում 2021 թվականի երկրորդ կեսին:

Սեպտեմբերի 16 – ին Դուշանբեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարձրագույն մարմնի ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Քննարկման գլխավոր թեման եղել է իրավիճակն Աֆղանստանում և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել