Նորից այս կառույցը ղեկավարելու է նախկին քննիչ․ Արշակ Գասպարյանը՝ Քրեակատարողական ծառայության նոր պետի նշանակման մասին

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ  Արշակ Գասպարյանը իր կարծիքն է հայտնել Քրեակատարողական ծառայության նոր պետի նշանակման վերաբերյալ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակել Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։

«Եվ նորից, բանտային (քրեակատարողական) ծառայությունը համալրվում է նախկին քննիչներով ու հետաքննության ու նախաքննության մարմինների նախկին աշխատակիցներով։ Ավելին, նորից այս կառույցը ղեկավարելու է նախկին քննիչ։

Բանտային աշխատակիցը պիտի ապահովի դատապարտվածի բարեհաջող վերադարձը հասարակություն։ Վստահ չեմ, որ մարդուն բանտ “ուղարկած” մարդը կկարողանա արդյունավետ կերպով նրան հետ հասարակություն ուղարկել։

Եվ սա այն դեպքում, երբ բանտային ծառայությունն առանձնացված կառույց է, և պիտի ունենա իր փիլիսոփայությանը հատուկ կադրերի ընտրության, ընդունելության ու տեղաբաշխման սեփական կառուցակարգերը։

Լավ չի ժողովուրդ, ես կասեի՝ ճիշտ չի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել