«Դատավոր Մխիթարյանը պարզապես պետք է ամաչի». Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր իրավիճակ․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ․ Մխիթարյանը բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով գրավ էր կիրառվել Արմեն Չարչյանի նկատմամբ, իր որոշման հիմքում դրել էր փաստացի այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանը, մնալով ազատության մեջ, կարող է ազդեցություն գործադրել «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցների վրա, որպեսզի վերջիիններս ցանկալի ցուցմունք տան իր օգտին։ Այժմ այդ նույն աշխատակիցներն ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի, որոնց հիմնական խնդրանքն է՝ պրոֆեսորի խափանման միջոցի փոփոխումը։

Այսքանից հետո, կարծում եմ, դատավոր Մխիթարյանը պարզապես պետք է ամաչի իր կայացրած դատական ակտում արված վերը նշված հիմնավորումից։
Ավել բան չեմ ասում…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել