ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ոչոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Արմեն Ռաֆիկի Դանիելյանին 2021 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.6-Ղ2-1) պաշտոնից»։