Չկա գեթ մեկ հետազոտություն, որը նման պնդում կարող է անել. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին, ասել է․

«17 բժշկական կազմակերպություն այս պահին արդեն իսկ ներգրավված է կորոնավիրուսով հիվանդների բուժման մեջ։ Սա նշանակում է, որ առողջապահական համակարգի լարվածությունը բավական մեծ է։ Սոմատիկ բաժիններում ունենք 1711 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1546-ը։ Վերակենդանացման մահճակալների թիվը 318 է, որից 279-ը զբաղված է։ Ծանր վիճակում գտնվող 692 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 142, արհեստական շնչառության ապարատներին միացված է 60 քաղաքացի։

Արդյո՞ք անհրաժեշտ են բազմակի զննություններ, հետազոտություններ մինրև պատվաստումը։

– Դրա անհրաժեշտությունը չկա, կա կոնկրետ ցուցում, թե ինչ պիտի արվի մինչև պատվաստումը։ Իհարկե, մեր բժիշկները հետևում են այդ ցուցումներին և իրականացնում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները․ չափում են ջերմությունը, զարկերակային ճնշումը և առաջնորդվում են կոնկրետ ուղեցույցներվ։ Ուստի մենք որևէ նկատառում չունենք մեր քաղաքացիներին ավելորդ ծախսերի տակ գցել և անհարկի հետազոտություններ անցնել մինև պատվաստումը։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները լինում են ժամանակավոր և բացարձակ։ Բացարձակ հակացուցում է համարվում առաջին պատվաստոււմից հետո, օրինակ, սուր ալերգիկ ռեակցիան։ իսկ որո՞նք են ժամանակավոր հակացուցումները․ դրանք են ջերմության առկայությունը, բարձր զարկերակային ճնշումը, քրոնիկ հիվանդությունների սրման փուլերը։ Բայց ես պիտի նշեմ, որ այդ փուլերից հետո և ժամանակավոր հակացուցումներից հետո քաղաքացիները պետք է անպայման պատվաստվեն, որովհետև հենց այս խոցելի խմբերն են, որ առաջին հերթին պիտի պատվաստվեն, որովհետև ռիսկային են, հիվանդությունը այս խմբերի համար շատ ավելի ծանր ընթացք է ստանում և, ցավոք սրտի, մահվան ելքերն են ավելի հավանական։

Արդյո՞ք հղիները պետք է պատվաստվեն, թե՝ ոչ։

– Մեր կարգավորումներով՝ հղին ինքն է որոշում պատվաստվե՞լ, թե՝ ոչ։ Եվ, իհարկե, բժշկի խորհրդատվությամբ իրականացվում է պատվաստում։ Մենք Հայաստանում էլ ունենք շատ հղիներ, որոնք պատվաստվել են։ Պատվաստումը տարել են հիանալի, որևէ խնդիր չի առաջացել։ Եվ ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր հղներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, որովհետև մենք նկատում ենք՝ հղիների շրջանում հիվանդության ծանրությունը աճել է, ցավոք սրտի, երեկ էլ մահվան դեպք է գրանցվել մեզ մոտ։

Պատվաստումները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա։ Չկա գեթ մեկ հետազոտություն, որը նման պնդում կարող է անել։

Մարդկանց նաև հետաքրքրում է՝ եթե նախկինում տարիներ էին անհրաժեշտ՝ պատվաստանյութը ստողծելու, արտադրելու և կիրառելու համար, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջին տարիներին դրանք շատ կարճ արտադրական ցիկլերով են անցնում։

– Սիրելի քաղաքացիներ, կյանքը զարգանում է, տեխնոլոգիաները զարգանում են, բայց դա չի նշանակում, որ փորձարկումներից որևէ փուլ չի իրականացվել։

Եվ այսպես, հոկտեմբերի 1-ից կգործի կանոնը, ըստ որի, աշխատակիցները պետք է հավաստեն իրենց վարակված չլինելու փաստը։ Դա պետք է անեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով։ Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները և հակացուցում ունեցող անձինք»,- ասել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել