ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում ֆրանսերեն գրառում է արել Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ:
«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել պատվաստանյութի առաջին 25.000 խմբաքանակը։ Այն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում Հայաստանին Ֆրանսիայի կողմից նվիրաբերվող 200.000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն է», – գրել է վարչապետը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայերենով գրառում էր կատարել, որում ասվում էր․
«Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։
Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»,-նշել է նա։