ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին, համաձայն մարտական հերթապահության նախապատրաստման պլանի, ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները պաշտպանության նախարարության զորավարժարանում անցկացրին գործնական հրաձգության պարապմունքներ։
«Պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ջոկերի մարտական հրաձգությանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ նպաստում է ջոկերի համագործակցված ու ներդաշնակ գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։