Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել․ նախարարություն

Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ՝ թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել