Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Ետկարսյան» փուլ ենք մտնում
Ադրբեջանն արդեն Թուրքիայի պրոտեկտորատն է, Ալիեւն էլ, ըստ էության, Ադրբեջանի պատվավոր նախագահը։ Չունենալով ժառանգորդ, սակայն ունենալով անվտանգության խնդիր իշխանությունը կորցնելուց դեպքում, երաշխիքների դիմաց պետությունը փուլ առ փուլ հանձնում է Թուրքիային։
Այս ամենը հաշվի առնելով մի լուրջ խնդիր է առաջանում։ Հարավային Կովկասը «կախված» է մնացել Կարսի պայմանագրից, որն ինչ-որ կայունություն էր հաղորդում ռեգիոնին, սակայն հաշվի առնելով Թուրքիայի գործողություններն, այն արդեն դե-ֆակտո չի գործում։
Ռեգիոնը փաստորեն մուտք է գործում «ետկարսյան» ժամանակաշրջան, առանց հարաբերությունները կարգավորող որեւէ համապարփակ փաստաթղթի»։