ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում։
«Covid-անվտանգության կանոնների պահպանուման վերահսկողություն է կատարվել 95 տնտեսավարողի մոտ, բացահայտված խախտումների դեպքերով կազմվել է 26 արձանագրություն, այդ թվում՝
◾ 80 հանրային տրանսպորտ՝ 14 արձանագրություն,
◾ 9 մանրամեծածախ առևտրի կետ՝ 8 արձանագրություն,
◾ 5 դեղատուն՝ 4 արձանագրություն,
◾ 1 գրասենյակ՝ 0 արձանագրություն»,- ասված է հայտարարության մեջ։