ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ՜ Գյումրեցիներ
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։
Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։
Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը` խորհրդի քարտուղար»։