Վրաստանում ոչ սթափ վիճակում մեքենա վարողները կկալանավորվեն

Վրաստանում 3 ամիս անց ուժի մեջ կմտնի օրենք, որի համաձայն, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը կպատժվի վարչական կալանքով:

Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։

Խստացվել է պատիժը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ավելացվել են նաև տուգանքները: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը՝ բացի տուգանք վճարելուց, վարչական կալանքի կենթարկվի 5-15 օր:

Վրաստանի վարչական իրավախախտումների օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնողները խորհրդարանի անդամներ Լևան Իոսելիանին ու Ալեկո Էլիսաշվիլին են: Լևան Իոսելիանին ասում է, որ վերջին քսան տարվա տվյալներով, ավտովթարների հետևանքով Վրաստանում 460 մարդ է մահացել, վնասվել է մինչև 7 հազար մարդ, պատճառը՝ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներն են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել