Վարչախումբը պատրաատվում է տոնել թշնամու հաղթանակը. Գեղամ Նազարյան

Նրանք, ովքեր պատրաստվում են որպես հանդիսատես ներկա գտնվել գունագեղ շոուին պետք է հասկանան, որ պարզապես մասնակցում են թշնամու հաղթանակի տոնակատարությանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարությամբ ոչ թե հարգելու են հերոս տղերքին, այլ պարզապես տոնելու են թշնամու հաղթանակը։

Տոնակատարությամբ զոհված տղերքին չեն հարգում, այլ փորձում են անարգել նրանց հիշատակը։
Հանրությունն այսօր պետք է կանգնի զոհված տղերքի ընտանիքի անդամների կողքին, ովքեր վարչախմբից պահանջում են չեղարկել գունագեղ շոուն։

Բոլոր այն երգիչները, երաժիշտները, արտիստները, ովքեր պատրաստվում են ելույթ ունենալ գունագեղ շոուի ժամանակ պետք է հասկանան, գիտակցեն, թե ինչ տոնակատարության են մասնակցում, պետք է ընկալեն, որ համերգին իրենց մասնակցությամբ կանգնում են մեր հերոս տղերքի արյան վրա։

Այս ամենն անցնելու է, գալու է նոր իրականություն, բայց հիշվելու են նրանց անունները, ովքեր երգել, նվագել կամ պարել են այս խայտառակ տոնակատարության ժամանակ։

Նրանք, ովքեր պատրաստվում են որպես հանդիսատես ներկա գտնվել գունագեղ շոուին պետք է հասկանան, որ պարզապես մասնակցում են թշնամու հաղթանակի տոնակատարությանը։

Մեր տղերքը իրենց երկրային կյանքն են նվիրել հայրենիքին, եւ բոլոր նրանք, ովքեր կասեն, թե երգում են, պարում են, որ աշխատանքից չզրկվեն, որ ներկա են համերգին միայն այն պատճառով, որ պարգեւավճար ստանան, թող հիշեն այդ մասին։

Տղերքը հայրենիքի համար կյանքն են տվել, իսկ մենք գոնե պետք է պատրաստ լինենք նրանց համար զրկվել աշխատանքից կամ պարգեւավճարից»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել