«Հայաստանի դեմ գործել է միջազգային կոալիցիա». Ստեփան Դանիելյան

«Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թել-Ավիվ-Իսլամաբադ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանիայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է:

Նրանցից ոմանց Բաքվին օժանդակել են ռազմական ուժերով, ոմանք ռազմական մասնագետներով, ոմանք հետախուզական տվյալներով, ոմանք քաղաքական տանիք են ապահովել, ոմանք Հայաստանի ներսում հասարակական ու քաղաքական դեստրուկտիվ կառույցներ են աճեցրել և այլն:

Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների շնորհիվ:

Պարզ ասած, Հայաստանի քաղաքական միտքը սնանկ էր, ու հիմա նույնպես սնանկ է, ու դա ոչ միայն այն ժամանակվա ու ներկայիս իշխանություններին ու ընդդիմություններին է վերաբերում, դա մեզ բոլորիս է վերաբերվում՝ եղած ու չեղած ինստիտուտներով հանդերձ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել