Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովն անվանափոխել և դարձնել ԱԺ արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 7 անդամները ձեռնպահ քվեարկեցին, իսկ ընդդիմադիր 4 պատգամավորները՝ կողմ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Իշխող խմբակցության հիմնավորման համաձայն` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ զբաղվում է Արցախի հարցերով, ուստի առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա: