Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ապաքինվել է ևս 3 668 պացիենտ, մահացել է 60 մարդ:
Երեկ, սեպտեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 965 դեպք, ապաքինվել 3 996 մարդ, մահացել՝ 50-ը:
Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երեկ հայտարարել էր, որ սերվերների խափանումների պատճառով, սեպտեմբերի 7-ի կովիդ-վիճակագրությունում բոլոր դեպքերը չեն ներառվել: