Եթե աշխատակիցը ՊՇՌ թեստ չներկայացնի և չներկայանա աշխատանքի, գործատուն կարող է խզել աշխատանքային պայմանագիրը․ Առողջապահության նախարար

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգին։

Համաձայն դրա՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։

Ավանեսյանը նշում է, որ չներկայացնելու դեպքում աշխատակցի մուտքը աշխատավայր կարող է նաև արգելվել։ Թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի։

«Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը», – ասաց նա։

Քաղաքացիներին պատվաստվելու ուղղորդող այս քայլը, նախարարի համոզմամբ, օրինական է։

«Ամեն ինչ արվում է սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։ Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր, որոնք բխում են օրենքներից։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին», – ասաց Ավանեսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել