Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում Կարեն Սարգսյանին նշանակելու մասին։
Նշենք, որ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին է ազատվել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Գնել Սանոսյանը օգոստոսի 2-ին է ազատվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից և նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Իրավաբան․net-ը ներկայացնում է Կարեն Սարգսյանի կենսագրությունը։
Ծննդյան ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 27-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովինար:
Կրթություն
2002 – 2008թթ. – Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ /մարզական լրագրողի որակավորում/
2016թ.-ին ընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը:
Աշխատանքային փորձ
2002 – 2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2009 – 2015թթ. – տեղափոխվել է ՌԴ Մոսկվա՝ զբաղվել անհատ ձեռներեցությամբ:
01.04.2019թ. – 04.05.2019թ. – «Գեղարքունիք» ՋՕԸ, փոխտնօրեն:
04.05.2019թ. – 15.11.2019թ. – «Գեղարքունիք» ՋՕԸ, տնօրեն:
20.11.2019թ. – 05.02.2020թ. – «Մելիորացիա» ՓԲԸ, գլխավոր տնօրենի ժ/պ:
2020թ-ի փետրվարի 6-ից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ:
Լեզուների իմացություն.
Հայերեն, ռուսերեն
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: