Վիզա ունենալը չի երաշխավորում Ֆրանսիայի տարածք մուտքի հնարավորությունը․ ինչ պետք է իմանան Ֆրանսիա մեկնել ցանկացողները

Հունիսի 9-ից օտարերկրյա երկրներից դեպի Ֆրանսիա ճանապարհորդների հոսքը վերաբացվել է՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից։

Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման) :

JPEG

Հայաստանից Ֆրանսիա տեղաշարժը

Նախազգուշացում՝ վիզա ունենալը չի երաշխավորում տարածք մուտքի հնարավորություն. վերջինս, որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով և, մասնավորապես, պատվաստման պարտականությամբ:

1/ Ֆրանսիա մեկնող անձինք պետք է պատվաստված լինեն Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստումների սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson): Պատվաստման ապացույցի տրամադրումը վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է:

Ուշադրություն՝ ի հավելումն, ձեր ավիաընկերության կողմից կարող է պահանջվել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ, որի մասին կարող եք տեղեկանալ վերջինիցս:

Նշենք, որ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը ստեղծում է հատուկ համակարգ, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր պատվաստված են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված կամ համարժեք պատվաստանյութերով, ձեռք բերել Ֆրանսիայի տարածքում վավեր առողջության անձնագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կարդալ “Առողջության անձնագիր՝ Ֆրանսիա այցելող ոչ եվրոպացի օտարերկրյա պատվաստված քաղաքացիների համար” հոդվածը:

2/ Բացառության կարգով, եթե դուք պատվաստված չեք, ապա իրավասու կլինեք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է :

· Հիմնավոր պատճառների սահմանափակող ցուցակը կարող եք գտնել ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում:

· Ֆրանսիա ժամանելուն պես, եթե պատվաստված չեք, պետք է նաև՝

  • · Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն) :
  • · Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը :
  • · Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության :

Տրամդրվող վիզաների կատեգորիաները՝

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով :

  • երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաները (Հիշեցնում ենք, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (>90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար):
  • կարճաժամկետ վիզաներ՝ Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար , ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում :
  • կարճաժամկետ վիզաներ՝ Ֆրանսիայի և օտարերկրյա քաղաքացիների ծնողների, երեխաների, եղբայրների և քույրերի համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում :
  • կարճաժամկետ վիզաներ՝ Ֆրանսիայում անշարժ գույք ունեցողների համար ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա:
  • Օգոստոսի 18-ից սկսած՝ կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում այն մարդկանց համար, ովքեր պատվաստված են Եվրոպական միության կողմից ճանաչվածպատվաստումների ամբողջական սխեմայով և արդեն ունեն ժամկետանց վիզա :

Վերոնշյալ կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` առաջին անգամ տուրիստական ​​վիզայի համար դիմողների դիմումները, չեն ընդունվի:

Դիմումների ներկայացման ընթացակարգը՝

Վերոնշյալ ցուցումներից ելնելով՝ դիմորդները պետք է ստուգեն՝ արդյոք նրանք համապատասխանում են վիզայի դիմում ներկայացնելու պայմաններին:

Վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց`FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով հանդիպում վերցնելու պարագայում:

Հանդիպման ժամանակ վիզանների ծառայության կողմից դիմորդներից կպահանջվի ներկայացնել ԵՄ-ի կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական ժամանակացույցի ապացույց:

ԵՄ-ի կողմից ճանաչված պատվաստումների ժամանակացույցի համաձայն չպատվաստված անձանց խնդրում ենք դիմում չներկայացնել և հանդիպում չվերցնել (բացառությամբ հիմնավոր պատճառ ունենալու դեպքում):

Յուրաքանչյուր շաբաթ կբացվեն հանդիպման նոր ժամեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել