Օրերս տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը։ Համավարակով պայմանավորված այն տեղի է ունեցել առցանց տարբերակով։
Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:
Հավաքի ժամանակ անցկացվել է IYDU խորհրդի ընտրությունը: ՀՀԿ ԵԿ միջազգային քարտուղար Լիլիթ Բեգլարյանը ընտրվել է կառույցի փոխնախագահ: Կազմակերպության նախագահ է ընտրվել Միխաել Դուստը Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից, իսկ գլխավոր քարտուղար Նիկ Ֆրանսիսը Սենթ Վինսենթ և Գրենադինների Նոր դեմոկրատական կուսակցությունից։
Նշենք, որ IYDU-ը միավորում է շուրջ 120 անդամ կազմակերպությունների մոտ 80 երկրներից: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից հանդիսանում է միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ: «IYDU-ի կազմը շատ բազմազան է և այստեղ մեր ակտիվ գործունեությունը ևս մեկ հնարավորություն է զարգացնելու երկկողմանի և բազմակողմանի կապերը գաղափարակից քաղաքական ուժերի հետ»,-նշել է Լիլիթ Բեգլարյանը։