ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավիահարվածի միջոցով Աֆղանստանում Իսլամական պետության երկու պարագլուխների ոչնչացման մասին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ գեներալ-մայոր Ուիլիամ Թեյլորը տեղեկացրել է, որ ավիահարվածի հետևանքով «Իսլամական պետություն» խմբավորման երկու պարագլուխներ ոչնչացվել են, ևս մեկը՝ վիրավորվել:
Նա նաև հայտնել է, որ այդ ավիահարվաի հետևանքով, իրենց տեղեկություննեերով, քաղաքացիական անձիք չեն զոհվել: