Ազգային ժողովի լրատվության բաշնից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ին գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց էր:
Հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Հայկ Մամիջանյանի թեկնածությունը:
Թեկնածուն ներկայացրեց իր կենսագրությունը եւ աշխատանքային ուղին, ապա բարձրաձայնեց հանձնաժողովի առաջիկա անելիքների վերաբերյալ իր պատկերացումները:
Քվեարկության արդյունքում Հայկ Մամիջանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: