Երիտասարդը գերեզմանատներից բազալտե սալիկներ էր գողացել և օգտագործել այլ գերեզմանների շինարարությունում

Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Շնող գյուղի 32-ամյա մի բնակիչ 2020 թ. հունիսին Ալավերդի քաղաքի Հաղպատ բնակավայրի հին գերեզմանատնից գողացել է բազալտե սալիկներ, իր «ԳԱԶ-2410» ավտոմեքենայով տեղափոխել Շնող գյուղի գերեզմանատուն և օգտագործել է այլ անձի գերեզմանի շինարարության ժամանակ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տղամարդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է նաև, որ նա տարբեր ժամանակահատվածներում բազալտե սալիկներ է գողացել նաև Շնող գյուղի և Ախթալա քաղաքի գերեզմանատներից։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել