Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 170-ի: Այս մասին հայտնում է CBS-ը՝ հիմնվելով Աֆղանստանի առողջապահության նախարարության վրա:
Հրատարակությունը գրում է, որ մահացածների մեծ մասը աֆղանցիներ են: Պայթյուններից հետո հազարավոր աֆղանցիներ կրկին փորձում են լքել երկիրը Քաբուլի օդանավակայանի միջոցով:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով, մոտակա ամիսներին ավելի քան կես միլիոն մարդ կարող է լքել Աֆղանստանը: Կոալիցիոն ուժերը օգոստոսի 14-ից հետո Աֆղանստանից դուրս են բերել մինչեւ 105 հազար մարդու: