Առաջիկա օրերի եղանակային տեսությունը

Ուշադրություն՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 27-30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 01-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել