Արցախում այսօր 2 հա տարածք են ականազերծել ռուս խաղաղապահները

Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծման աշխատանքները։

Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, ստուգվել է 2 շենք:

2020 թվականի նոյեմբերի 23 -ից 22268 հա տարածք, 678.3 կմ ճանապարհ, 1932 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 25.800 պայթուցիկ առարկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել