Խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացան խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրեցին երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը։

Խորհրդակցությունների արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել