Սեյրան Օհանյանը ներողություն խնդրեց

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ անվտանգության հարցերին։ Նա նշեց, որ այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման։

Ըստ Օհանյանի՝ կառավարության ծրագրում չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական՝ անվտանգության միջավայրի փխրունությունը և սպառնալիքների ուժգնացող վիճակը գնահատելու։ Տարածաշրջանային դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական ռազմավարական վերանայում կատարել և ունենալ զինված ուժերի զարգացման կամ բարեփոխումների պլան։

«Ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի ու Արցախի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին։ Մենք, իհարկե, մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը։ Իհարկե, կողմ ենք տարանցիկ դերակատարության հետ, այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց միայն ու միայն մեր ազգային ու պետական շահից բխած խելամիտ լուծումներով։ Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման, ինչպես մենք տեսնում ենք ժամանակավրեպ ռազմավարական կետերը՝ ճանապարհները, Ադրբեջանին հանձնելն ինչպիսի իրավիճակ է բերում այսօր նույն Կապանում»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել