Տղամարդուն ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին

Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է հունիսի 19-ին Երևանի Հանրապետության փողոցում կողոպուտ կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեջ։

Այս մասին հայտնում են ոստիակնությունից։

«Հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է հայտարարության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել