Ուսումնական տարին սկսում ենք առկա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուսումնական տարին սկսում ենք առկա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ։

Դեռ նախորդ փետրվարին արված փոփոխությամբ, նախարարության գրավոր համաձայնությամբ, դպրոցները կարող են դասարանում 20 հոգուց ավել սովորողների պարագայում անցնել ամենօրյա ուսուցման՝ կանոնների պահպանմամբ։
Երկարօրյան գործելու է։ Արտաուսումնական խմբակները գործելու են։

Ռիսկի խմբի երեխաների համար ապահովելու ենք կենտրոնացված հեռավար ուսուցումը՝ ծնողի դիմումի համաձայն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել