ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը. Վահան Քերոբյան

2021 թվականի տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանն իր դիրքերը բարելավել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մասնավորապես նշելով․

«Հայաստանը ևս երկու տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը, այժմ 32րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել