Կառավարությունը այսօր փոփոխություն կատարեց կառավարության ծրագրում․ նոր նախադասություն է ավելացվել

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» որոշման մեջ փոփոխություն է կատարվել, Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ պարբերությունը խմբագրվել է։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախկինում այն ուներ հետևյալ տեսքը․ «Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը»։

Օգոստոսի 22-ին կառավարության որոշմամբ՝ պարբերությունը խմբագրվեց․ «Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ։

Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը»։

Հիմնական փոփոխությունը վերաբերում էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտմանը։ Որոշումը ընդունվել է գրավոր քվեարկությամբ։

Տեսանյութը՝ օգոստոսի 18-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել