Օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):