Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Օգոստոսի 21-ին, Երևանի Մարտիրոսյան փողոցում գտնվող անասնագոմում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 19։01-ին։ Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ–փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի տարածքում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 06։01-ին: Այրվում է անասնագոմի տանիքից մոտ 1600 քմ հատված և 2000 հակ անասնանկեր:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։