Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ ղեկավարի աշխատակազմի կողմից կասեցվել է ապօրինի հողազավթման հերթական փորձը։ Ապամոնտաժվել է Ադոնց 17 շենքի հարևանությամբ գտնվող՝ վարձակալությամբ հանձնված տարածքին կից համայնքային հողի վրա կառուցված շինությունը։
Հարգելի’ քաղաքացիներ, տհաճ իրավիճակներից խուսափելու համար զերծ մնացեք օրենքին հակասող գործողություններից։ Ցանկացած ապօրինի շինություն ենթակա է ապամոնտաժման։