Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է ոստիկանական բռնությունը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է Երեւանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում գտնվող տարածքում ապօրինի շինարարության դեմ բողոքող շրջակա շենքերի բնակիչների նկատմամբ կիրառվող ոստիկանական բռնությունը։ Արձանագրում ենք, որ գործող ռեժիմն օրեցօր բացահայտում է իր հակապետական եւ հակամարդկային դեմքը։

Մենք տեսնում ենք նույն կոռուպցիան, մարդու իրավունքների նկատմամբ նույն քամահրականա վերաբերմունքը եւ նույն բիրտ ու հակաօրինական ոստիկանությունը` որպես քաղաքացիների իրավունքների ոտնահարման միջոցով կոռուպցիոն շահերի ապահովման մահակ։

Աջակցում ենք իրենց իրավունքների եւ շրջակա միջավայրի պահպանման համար պայքարող մեր քաղաքացիներին եւ կոչ ենք անում չընկրկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել