Իրավաբան․net-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում։
Ոստիկանության դիմակավորված ծառայողները մեքենաներն են կանգնեցնում ու ստուգում են։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են գտել՝ դեռ պարզ չէ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքի ամբողջ տարածքում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


