Այսօր Ջրականում (Ջաբրայիլ) իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 աճյուն։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։
Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։