Մոսկվայի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, կործանվել է ԻԼ-112Վ ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Տեղեկությունների համաձայն ինքնաթիռում գտնվող երեք անձիք զոհվել են։
United Aircraft Corporation (UAC)-ը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս։
Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա:
Ըստ տեղեկությունների ՝ ինքնաթիռն ամբողջությամբ հրդեհվել է։
Լրատվամիջոցը հայտնում է, որ անձնակազմը փորձել է ինքնաթիռը հեռացնել բնակելի շենքերից։