ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է․
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ազգաբնակչությանը հորդորում ենք, պահպանել հրդեհավտնագության կանոնները»։