Ի՞նչ է մանկավարժական մասնակի կենսաթոշակը և ու՞մ է այն տրվում

Համաձայն «Կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնա­գի­տական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտու­թյուններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանա­կա­հատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնա­գիտա­կան աշխա­տանքային ստաժին համամասնորեն:

Համատեղությամբ աշխատած ժամանա­կա­հատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել